ԼԼիլիթ Սեդրակյան

Առողջապահության նախարարի տեղակալը Սյունիքում պատվաստման գործընթացի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

Առողջապահության նախարարի տեղակալը Սյունիքում պատվաստման գործընթացի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Սյունիքում է և այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։

Հանդիպման նպատակն էր հնարավորինս վեր հանել ու քննարկել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում առկա խնդիրները, վերլուծել այդ առումով մարզի ներկայիս վիճակը։

Կարևորվել է ապատեղեկատվության դեմն առնելու և բնակչության ճիշտ իրազեկման աշխատանքների կազմակերպումը։ Խորհրդակցության մասնակիցները նաև ներկայացրել են իրենց փորձն ու հանդիպող դժվարությունները, առաջարկներ հնչեցրել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում