ՄՄերի Եգորյան

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

2021 թվականի հոկտեմբերի 17-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, պրոֆեսոր, «Ստարմուս» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի աջ հատվածում պատկերված է հայ ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր և գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը (1921-2003 թթ.):

Նամականիշի ձախ հատվածում պատկերված է Ալեքսանդր Քեմուրջյանի կողմից նախագծված «Լունախոդ 1» խորհրդային առաջին լուսնագնացը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում