ԱԱրևիկ Աբելյան

Երասխում այրվել է մոտ 4000 հակ անասնակեր. ԱԻՆ

Երասխում այրվել է մոտ 4000 հակ անասնակեր. ԱԻՆ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։

Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել էին գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում