ԱԱրսեն Մկրտչյան

Գնել Սանոսյանը շնորհավորել է լրագրողներին Հայ մամուլի օրվա առթիվ

Գնել Սանոսյանը շնորհավորել է լրագրողներին Հայ մամուլի օրվա առթիվ

«Չորրորդ իշխանության հարգելի ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ», գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

«Ազատ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարական, իրավական պետության հիմնասյուներից են, բարձրագույն արժեք, և ես վստահ եմ, որ դուք այսօր Հայաստանում լիարժեք իրացնում եք ձեր այդ ազատությունը։

 

Այսօր տպագիր և էլեկտրոնային մամուլը մեծ դերակատարություն ունի ոչ միայն քաղաքացիների իրազեկման, այլև հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հենց ձեր միջոցով են խնդիրները վեր հանվում և լուծումներ ստանում։

 

Մաղթում եմ, որ մնաք ձեր սկզբունքներին հավատարիմ, լինեք համարձակ և բարեխղճորեն կատարեք ձեր մասնագիտական առաքելությունը։
 
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում ազատ և անվտանգ գործունեություն»,- գրել է նախարարը գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում