ԱԱրսեն Մկրտչյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3270 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3270 նոր դեպք

Հոկտեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3270 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge-ն: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1298 մարդ, մահացել է 26 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 652677, որից ապաքինվել է 608861 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9396:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38093 թեստավորում, 20592-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17501-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.58% է, վերջին 14 օրվանը՝ 7.58%, վերջին 7 օրվանը՝ 8.75%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.899.938 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3843 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 64 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5153 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 907 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում