ԳԳոհար Սարգսյան

Հոկտեմբերի 14-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Հոկտեմբերի 14-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, խարդախության, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանք հասցնելու, ինքնավնասման և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինմթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում