ԳԳայանե Թամամյան

Քննարկվել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Քննարկվել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Տավուշի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մոտ ապագայում իրականացվելիք ծրագրերը: Քննարկվել են նաև Տավուշի մարզում հնարավոր համագործակցության ուղղությունները և զարգացման հնարավորությունները:

 

Հիշեցնենք, որ «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամն Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում իրականացնում է ոռոգման համակարգերի վերականգնման, կառուցապատման աշխատանքներ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում