ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են սոցապ նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Քննարկվել են սոցապ նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հանդիպում է ունեցել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է 2020 թ․ պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Արցախից տեղահանված քաղաքացիներին ցուցաբերված աջակցության ուղղություններն ու ծավալը, ինչպես նաև քննարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ իրականացված ծրագրերը։

Աննա Եղիազարյանը մանրամասնել է ՀԿԽԸ կողմից արցախցիներին տրամադրված մարդասիրական օգնության, մասնավորապես՝ արցախցիների հրատապ և անհետաձգելի կարիքների լուծմանն ուղղված ավելի քան 3 մլրդ 380 մլն դրամ աջակցության տրամադրման ուղղությունները։ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի խոսքով՝ նախարարության ծրագրերի շրջանակում կազմակերպության կողմից նաև կանխիկ աջակցություն է տրվել տեղահանված արցախցիներին ու վերջիններիս հյուրընկալող ընտանիքներին։

Քննարկման ժամանակ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է Հայաստանում և, մասնավորապես, կոմունալ կացարաններում ապրող արցախցիների կարիքները, նախանշել բնակապահովմանն ու տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերի շուրջ ապագա համագործակցության տարբերակները։ Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց արդյունավետ համագործակցության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում