ՄՄարի Կոստանյան

Անցկացվել է հայ-չեխական ֆորում

Անցկացվել է հայ-չեխական ֆորում

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հայ-չեխական առողջապահական, բժշկական և դեղագիտական ոլորտներին նվիրված ֆորում:

 

Միջոցառման մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը` մաղթելով արդյունավետ գործակցություն:

 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համավարակի ընթացքում Չեխիայի Հանրապետության կողմից Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության համար:

 

«Համավարակը ևս մեկ անգամ ընդգծեց երկրների միասնականության ու փոխօգնության անհրաժեշտությունը` կորոնավիրուսային համավարակի և հետագա արհավիրքների դեմ պայքարի համատեքստում»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:
 
Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան խոսել է առողջապահության ոլորտի արդիականացման և բժշկական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հայ-չեխական գործակցության հեռանկարների մասին:
 

Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում և Չեխիայում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին, պատվաստումային գործընթացին և կոչ արել հայերին պատվաստվել` հանուն առողջության, երեխաների կրթության և զբոսաշրջության, որի հետ երկրի տնտեսությունը մեծ հույսեր է կապում:

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում