ԱԱրման Գալոյան

Քաղաքացուն երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ

Քաղաքացուն երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել սոցիալական ցանցերում «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ տարածված տեսանյութը:

«Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:

Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում