ՄՄարի Կոստանյան

Դադարեցվել են Գառնու տաճարում տեղի ունեցած աղմկահարույց հարսանիքի թույլտվությունը տված Արա Թարվերդյանի լիազորությունները

Դադարեցվել են Գառնու տաճարում տեղի ունեցած աղմկահարույց հարսանիքի թույլտվությունը տված Արա Թարվերդյանի լիազորությունները

Վաղաժամկետ դադարեցվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջից:

«Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից վաղաժամկետ դադարեցվել են Ա․ Թարվերդյանի լիազորությունները»,- ասված է Ֆեյսբուքի գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ Գառնու հեթանոսական տաճարը, սեպտեմբերի 4-ին այցելուների համար փակ է եղել: Պատճառը տաճարի տարածքում հարսանեկան արարողությունն էր: Միջոցառման տեսանյութը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել:

Դրանից հետո «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությամբ: 

Իր հերթին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղի ունեցածը «կոպտագույն վրիպում» էր որակել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում