ԳԳոհար Սարգսյան

Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը պարգևատրվել է Պատվո շքանշանով

Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը պարգևատրվել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահի հրամանագրով Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին պարգևատրել Պատվո շքանշանով»,- նշված է հրամանագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում