ԱԱրման Գալոյան

Քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները

Քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique - Hôpitaux de Paris» (AP-HP) պատվիրակությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրային բաղադրիչները: 

Կողմեր քննարկել են առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հարցում ֆրանսիական փորձը կիրառելու հնարավորությունները, իսկ «AP–HP» գլխավոր տնօրեն Մարտեն Իրշը ներկայացրել է Ֆրանսիայի բժշկական ապահովագրության համակարգի առանձնահատկությունները: 

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ առաջիկա բարեփոխումները պետք է ուղեկցվեն առողջապահական ծառայությունների որակի հավաստագրման համակարգի ներդրմամբ և մասնագետների շարունակական վերապատրաստմամբ: 

Առողջապահության նախարարը անդրադարձել է նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրին` կարևորելով հայ մասնագետներին վերապատրաստելու և քաղցկեղի դեմ պայքարում ֆրանսիական հեղիանակավոր հիվանդանոցների փորձը կիրառելու հնարավորությունները: 

Քննարկված հարցերին ինստիտուցիոնալ ուժ հաղորդելու համար առողջապահության նախարարության և «АP-HP»-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում