ԳԳոհար Սարգսյան

Սասուն Խաչատրյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը

Սասուն Խաչատրյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը:

Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցատեսակների դեմ պայքարում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը, ինչպես նաև քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ համագործակցության ձևավորման և խորացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման աշխատանքների իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերապատրաստումների ծրագրերի և փոխադարձ այցերի կազմակերպումը կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում