ԱԱրման Գալոյան

Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը. Անահիտ Ավանեսյան

Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը. Անահիտ Ավանեսյան

Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից: Շատ պարզ: Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա, այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։

Պատվաստումների շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում, օրինակ՝ պոլիոմիելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։
 
Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։ Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը»,- գրել է նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում