Հրշեջ-փրկարարն իր սահմանած ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիներին

ԳԳայանե Թամամյան

Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրքի և համաշխարհային ռեկորդ. 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ:

Այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի՝ նախկինում սահմանած ռեկորդը: Զորիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի անմահ հիշատակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում