ԳԳոհար Սարգսյան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազը

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազը

Հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Աշխատանքային այցը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության:

Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, որի ընթացքում կքննարկվեն նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային և գլոբալ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Նախատեսված են նաև բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ: 2013-ից սկսած՝ սա ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան, որին նախորդել է 2018 թ. նոյեմբերին պարոն Մոնթազերիի հրավերով ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան:

Այդ այցի ընթացքում Իրանի մայրաքաղաքում ստորագրվել էր երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, որով նախատեսված համատեղ միջոցառումները շարունակվում են:

Երկու երկրների դատախազությունների միջև միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի և Իրանի միջև 2006 թվականի հուլիսի 5-ին կնքված «Հանձնման մասին» համաձայնագրի և «Քրեական և քաղաքացիական հարցերով համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև նախընթաց տարիներին ստորագրված համագործակցության հուշագրի և ծրագրերի հիման վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում