ԳԳոհար Սարգսյան

Սուրեն Պապիկյանը գործուղման կմեկնի Մոսկվա

Սուրեն Պապիկյանը գործուղման կմեկնի Մոսկվա

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-15-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

Հայաստանի փոխվարչապետը կմասնակցի «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին։

Պապիկյանի հետ ՌԴ կմեկնեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Էդմոնդ Դավթյանը։

Սուրեն Պապիկյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում