«Անվերջության ժապավեն» քանդակը կրկին վանդալիզմի է ենթարկվել

ԳԳայանե Թամամյան

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Անվերջության ժապավեն» քանդակը նորից վանդալիզմի է ենթարկվել: Դավիթ Բեջանյանի հեղինակած պղնձաձույլ արձանը, որ տարիներ շարունակ թալանվել ու նաև բնակլիմայական պայմանների հետևանքով քայքայվել էր, այս օրերին վերականգնվում է: Բայց վերականգնող քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը հոկտեմբերի 8-ին հայտնաբերել է, որ ժապավենի թիթեղների մի մասը բացակայում է:

Գողանալ հնարավոր է դարձել այն թիթեղները, որոնք դեռ վերջնական ամրացված չեն եղել: Քանդակագործ Ռաֆայել Մանուկյանն ասում է՝ վանդալիզմը որևէ արդարացում չունի: Քանդակագործը նշում է, որ եթե այդ քայլին դիմողը կարիքի մեջ է, կարող էր մոտենալ իրենց, ու նրան աջակցելու որևէ տարբերակ կգտնեին:

Ռաֆայել Մանուկյանի խոսքով՝ տարածքում ուժեղացված պահպանություն է իրականացվելու՝ հետագա գողությունները բացառելու համար: Իսկ արդեն կայացած գողության փաստով զբաղվում են իրավապահները: Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացանք, որ հանցագործության մասին հաղորդում է ստացվել: Նաև հավելեցին՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Զուգահեռ շարունակվում են «Անվերջության ժապավենի» վերականգնման աշխատանքները: Ռաֆայել Մանուկյանի խոսքով՝ եթե եղանակը բարենպաստ լինի, քանդակն ավարտուն տեսքի կբերվի նախատեսված ժամկետում՝ դեկտեմբերին:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում