Արագածոտնի մարզպետը «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրենի հետ քննարկել է համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները

Վահրամ Կարապետյանը նշել է, որ կենտրոնի կողմից նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին համայնքներում դպրոցահասակ երեխաների համար կազմակերպել ռուսաց լեզվի անվճար դասըթացներ:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին հանձնարարել է գործուն կերպով աջակցել նշված խմբակների գործունեությանը:
Կողմերը զրուցել են նաև համատեղ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների շուրջ, որոնք վերաբերում են կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը, զբոսաշրջությանը, քննարկել են Արագածոտնի մարզի և ռուսական համայնքերի միջև առկա համագործակցության և դրանց հետագա զարգացմանն առչվող մի շարք հարցեր:
Առաջիկայում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ Թալին համայնքում կկայանա Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքների, ազգային-հայրենասիրական ոգու պահպանմանը նվիրված միջոցառում:







