ՄՄարի Կոստանյան

Կարոլին Գեգինատի հետ հանդիպմանը Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և ՀՀ համագործակցային կապերը

Կարոլին Գեգինատի հետ հանդիպմանը Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և ՀՀ համագործակցային կապերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը և Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել են Կարոլին Գեգինատի՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։

 
Հանդիպման ընթացքում քննարկվել են 3 առանցքային հարցեր. գյուղատնտեսության ոլորտի՝ մասնավորապես՝ ոռոգման ջրի հասանելիության, էներգետիկ ոլորտում կատարելագործման և տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ։

 

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև եղած սերտ համագործակցային կապերը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ ու կառուցվածքային ոլորտներում բանկը լավագույն գործընկերներից է։
 
Հյուրերն առաջարկել են թվարկված ոլորտներում սեփական տեսլականները և ծրագրերը։ Հիմնվելով սեփական ուսումնասիրությունների վրա` ներկայացվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծումների ուղղությունները։

 

Էներգետիկայի ոլորտին վերաբերող ծրագրին անդրադառնալով՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ գործուն քայլեր են իրականացվում նոր տեխնոլոգիաների ներդնման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում