ԱԱրսեն Մկրտչյան

Փոստային կապը շարունակում է մնալ մարդկանց միջև հաղորդակցության ամենահայտնի և արդյունավետ միջոցը. ՀՀ ԲՏԱ նախարար

Փոստային կապը շարունակում է մնալ մարդկանց միջև հաղորդակցության ամենահայտնի և արդյունավետ միջոցը. ՀՀ ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցներին Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Չնայած ամբողջ աշխարհում սրընթաց զարգացող տեխնոլոգիական գործընթացներին՝ փոստային կապը չի կորցնում իր արդիականությունը, շարունակում է մնալ մարդկանց միջև հաղորդակցության ամենահայտնի և արդյունավետ միջոցը՝ զարգանալով, վերազինվելով առաջատար տեխնոլոգիաներով, ընդլայնելով գործունեության շրջանակները, դառնալով թվային աշխարհի անքակտելի մասը, իրար կապելով մոլորակի քաղաքները մեկ փոստային տարածության մեջ: 

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի՝ «ՀայՓոստի» աշխատանքի նշանակությունը շատ մեծ է մեր երկրի տնտեսական ու հասարակական կյանքի առաջընթացի համար: Ոլորտի զարգացումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը էապես կախված է յուրաքանչյուր փոստային աշխատողի նվիրվածությունից և գործի հանդեպ բարձր պատասխանատվությունից։ 

«ՀայՓոստն» այսօր ունի հսկայական տնտեսական և մարդկային ներուժ, լայնածավալ ենթակառուցվածք ամբողջ երկրում, ինչի շնորհիվ բնակչությանը մատուցվում է ոչ միայն փոստային, այլև ժամանակակից տեղեկատվական, ֆինանսական ծառայություններ, որոնք անընդհատ ընդլայնվում են:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, բեկումնային ծրագրեր, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, առողջություն, բարեկեցություն, դրական տրամադրություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում