ՆՆարե Թադևոսյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միացել է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միացել է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021 թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Էլեկտրոնային հարթակի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ, և դրանք կիրականացվեն առցանց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում