ԱԱննա Ավետիսյան

Հացիկում սուբվենցիոն ծրագրով ավարտվել է 1950 թ. կառուցված շենքի տանիքի վերանորոգումը

Հացիկում սուբվենցիոն ծրագրով ավարտվել է 1950 թ. կառուցված շենքի տանիքի վերանորոգումը

Հացիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով ավարտվել է 1950 թվականին կառուցված 16-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

 

Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Միսակ Մարգարյան» ԱՁ-ի կողմից: Ծրագրի շրջանակում կատարվել են քայքայված տանիքի քանդման և նորի կառուցման աշխատանքներ, որոնց արդյունքում բարելավվել է 16 բնակարան ունեցող կառույցի վիճակը և երկարաձգվել շահագործման հնարավորությունը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում