ԳԳայանե Թամամյան

Ճամբարակ համայնքում իրականացվող սուբվենցիոն 11 ծրագրերից երկուսն ավարտվել է

Ճամբարակ համայնքում իրականացվող  սուբվենցիոն 11 ծրագրերից երկուսն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն 11 ծրագրերից հոկտեմբերի 7-ի դրությամբ ավարտված են երկուսը։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել է Բաղրամյան, Բաբաջանյան և Գարեգին Նժդեհ փողոցների որոշակի հատվածներ ու մայթեր։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 102 միլիոն 29 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլից և ավարտվել 2021 թվականի սեպտեմբերին։

Ասֆալտապատ ճանապարհների ընդհանուր մակերեսը կազմել է 5995 քառակուսի մետր, ասֆալտապատ մայթերի ընդհանուր մակերեսը՝ 1512 քառակուսի մետր:

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ջրահեռացման արտաքին ցանց է կառուցվել Բաբաջանյան փողոցում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 4 միլիոն 860 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքներն սկսվել են 2021 թվականի օգոստոսին և ավարտվել 2021 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ծրագրի իրականացման արդյունքում 160 մետր երկարությամբ տեղադրվել են երկաթբետոնյա վաքեր, 15 մետր երկարությամբ՝ երկաթե խողովակներ։

Արտաքին ջրահեռացման համակարգն ապահովելու է սալիկապատման նախապատրաստվող փողոցի պաշտպանվածությունը։ Այս պահին Ճամբարակում ընթացքի մեջ են ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն մնացած ինը ծրագրերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում