Պատվաստումային գործընթացի ակտիվություն և մեծացման միտում ունենք. Անահիտ Ավանեսյան

ԱԱրման Գալոյան

Պատվաստումային գործընթացի ակտիվություն և մեծացման միտում ունենք՝ Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով, սակայն, այդ տեմպերը դեռ բավարար չեն: 

«Ցավոք սրտի, դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն զբաղված են վնասարարությամբ և անընդհատ խաթարում են ինֆորմացիոն դաշտը, մեր քաղաքացիներին գցում շփոթության մեջ, անհիմն վախեր են ներշնչում: Ես ուզում եմ հայտարարել՝ նման գործունեությամբ զբաղվողներն իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ՝ երեկ էլ գրանցված 26 մահերի համար»,- շեշտեց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի և Ասիայի շատ երկրներ պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: «Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւմն է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որ Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,- ասաց Ավանեսյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում