ԳԳայանե Թամամյան

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ձյուն է տեղում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
 
Ձյան տեղումների պատճառով և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կապալառուի և ճանապարհային ոստիկանության կողմից Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում