ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվել է ընդլայնել պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:

Պատգամավորները ելույթներում անդրադարձել են սոցիալ-աշխատանքային երաշխիքի գաղափարին, սոցփաթեթի ծառայությունների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

59 կողմ, 22 դեմ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի՝ 2022-ի հուլիսի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանի առաջին գոտում, այսինքն՝ Փոքր Կենտրոնում, 2023-ի հուլիսի 1-ից՝ երկրորդ գոտում, որի մեջ մտնում են Մեծ Կենտրոնն ու Արաբկիրի մեծ մասը: 2025-ի հունվարի 1-ից ծրագիրը կդադարի գործել մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը և Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում