ԱԱննա Ավետիսյան

Ազատան համայնքում ընթացքի մեջ են կենտրոնական թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ազատան համայնքում ընթացքի մեջ են կենտրոնական թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Ազատան համայնքում ընթացքի մեջ են կենտրոնական թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի 3 կմ երկարությամբ փողոցի 9040 գծային մետր հատվածը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 64 մլն 810 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս ֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Կիր քար» ՍՊԸ-ի կողմից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում