ԱԱննա Ավետիսյան

188 բողոք՝ աղմուկի վերաբերյալ. ԱԱՏՄ

188 բողոք՝ աղմուկի վերաբերյալ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 01.09.2019-ից մինչև 07.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ։ Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, որոնցից 22-ն ընթացքում է։

Ավարտված 166 վարչական վարույթի արդյունքում 50 դեպքում (30.1%) արձանագրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտում, որոնց վերացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին տրվել է կարգադրագիր, ինչպես նաև՝ կիրառվել է վարչական տույժ տուգանք, 116 դեպքում (69.9%) տարբեր հիմքերով վարչական վարույթը կարճվել է։
Վարչական վարույթների կարճման հիմքերը՝

  • վարչական իրավախախտման դեպքի բացակայություն՝ 46 վարույթ (39.6%),

  • իրավիճակի փոփոխում՝ 14 վարույթ (12.1%), 

  • դիմումատուի՝ գրավոր ձևով դիմումից հրաժարում՝ 51 վարույթ (44%), 

  • դիմումն անթույլատրելի է՝ 3 վարույթ (2.6%), 

  • վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ 2 վարույթ (1.7%)։
    Վարչական վարույթներից 46 դեպքում (39.6%) աղմուկի մակարդակի գործիքային   արդյունքում փորձագիտական եզրակացությամբ սահմանված նորմի պահանջների խախտումներ չեն արձանագրվել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում