ԳԳայանե Թամամյան

ՇՄ նախարարի տեղակալը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները

ՇՄ նախարարի տեղակալը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն ընդունել է Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վ․Կովալյովին և ծրագրի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ն․ Գրիգորյանին։

 

Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Հ․ Մարտիկյանը և Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։

 

Նախարարի տեղակալը ողջունել է գործընկերներին և նշել, որ նրանց կատարած այցը համընկել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների փուլին և Գերմանիայի Բնության պահպանության միության հետ ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

 

Ա․ Մազմանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և հակիրճ խոսել արդեն իսկ մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներից, խոսել նախարարության կողմից իրականացվող ծրագրերից, որոնք միտված են բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում բնության վրա մարդածին ճնշումը նվազեցնելուն։

 

Պարոն Կովալյովն ուրախությամբ փաստել է, որ նախարարության և Գերմանիայի Բնության պահպանության միության առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում համընկնում են և կողմերը կարող են միավորել ջանքերն այդ ուղղությամբ։

 

Ներկայացնելով ընթացող բարեփոխումների գործընթացները, նախարարի տեղակալը կարևորել է սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ տարվող աշխատանքները, ներկայացրել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է, և շուտով կմեկնարկեն դրանք չեզոքացնելու գործընթացները։

 

Անդրադարձ է կատարվել նաև մեկ այլ բնապահպանական խնդրի, պարոն Կովալյովը ներկայացրել է, որ Գերմանիայում հաջողությամբ կիրառվում է էլեկտրալարերին թռչունների բախումը կանխելու փորձը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել փորձի փոխանակման հնարավորությունները։

 

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել ոլորտի կայուն կառավարման և զարգացման վրա։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում