ԳԳայանե Թամամյան

Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգվել է. ավելի քան 1700 աշակերտների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ

Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգվել է. ավելի քան 1700 աշակերտների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ

Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 1700 աշակերտների առջև:

 
Կրթօջախի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
 
 

Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։ Հիմնանորոգման ծրագրի նպատակն առաջին հերթին դպրոցի սեյսմիկ անվտանգության խնդրի լուծումն էր, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ հին շենքը հիմնովին քանդվել է և կառուցվել է նորը:

 
 
Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցում, զրուցել աշակերտների հետ, շնորհավորել ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ: 
 

Դպրոցը հիմնանորոգվել է 2016-2021 թվականներին՝ ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում