ԳԳոհար Սարգսյան

Գործադիրն առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը

Գործադիրն առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն անդրադարձել է գնահատման գործունեության ոլորտի առկա վիճակին՝ նշելով, որ ՀՀ-ում օրենսդրորեն կարգավորվում է միայն անշարժ գույքի գնահատման գործունեությունը:

Գործող օրենսդրությամբ մի շարք գնահատման ոլորտներ դուրս են մնում իրավական կարգավորումից, իսկ պետական և համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի տեսանկյունից էական նշանակություն ունեցող գործարքների համար պարտադիր գնահատման պահանջ առկա չէ:

Ըստ Արման Պետրոսյանի՝ այս խնդիրների լուծմանն են ուղղված առաջարկվող կարգավորումները: Նախատեսվում է ընդլայնել օրենքի գործողության ոլորտը:

Հանրապետությունում կկարգավորվի գնահատման այլ օբյեկտների գնահատման գործընթացը, այն հնարավորություն կտա ՀՀ որակավորված գնահատողներին 2025 թ. հունվարի 1-ից հետո գնահատման աշխատանքներ իրականացնել նաև ԵԱՏՄ պետությունների տարածքում:
 
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը, գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանել որոշակի նվազագույն պահանջներ:

Առաջարկվում է ներդնել հաշվառման ծրագիր, որը նախատեսված է հաշվետվությունների հաշվառման համար: Այն կապահովի ոլորտի հաշվետվողականությունը և թափանցիկությունը: Կներդրվի գնահատողների ինքնակարգավորման ինստիտուտը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ նախագծի ընդունումը կնպաստի գնահատման ծառայությունների որակի բարձրացմանը և ոլորտի կայացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում