ԱԱրման Գալոյան

ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք

ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության փոխգործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները շրջիկ կարգախմբերով և կանգառակետերում ուսումնասիրել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Վերահսկողության շրջանակում ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ուղևորների և ուղևորափոխադրողների շրջանում հակամաճարակային կանոնները պահպանելու վերաբերյալ բանավոր զգուշացումներ ու հիշեցումներ են արվել։ 

Հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում