ՄՄարիա Գաբրիելյան

Շղթայական ավտովթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Շղթայական ավտովթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։15-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել շղթայական ավտովթար․ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, Ford Transit մակնիշի միկրոբեռնատարը, «JCB» մակնիշի տրակտորը և «Լադա-21015» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի միկրոբեռնատարը և «JCB» մակնիշի տրակտորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում