ԱԱրևիկ Աբելյան

Վայոց ձորի մարզպետն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վայոց ձորի մարզպետն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալեյոյին։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է Վայոց ձորի տնտեսության գլխավոր ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները՝ հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության, գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։

Կողմերը բարձր են գնահատել փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ընդգծելով ԱՄՆ կողմից տարբեր ծրագրերի միջոցով Վայոց ձորի մարզի տարածքում իրականացվող ներդրումների արդյունավետությունը։

Այնուհետև կողմերը մասնակցել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի «Արվեստի և գիտության խաչմերուկում․ Վարդապետ Մոմիկը և խաչքարի արվեստը» խորագրով նոր մշտական ցուցադրության բացման արարողությանը, որտեղ տեղի է ունեցել նաև «Վայոց ձորի պատմամշակութային ժառանգության դրվագներ» գրքի շնորհանդեսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում