ԳԳոհար Սարգսյան

Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք. ՔՏՀԱ ՏՄ ստուգայցը Կենտրոնում

Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք. ՔՏՀԱ ՏՄ ստուգայցը Կենտրոնում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 4-ի տրանսպորտի դիտարկման հասցեն կրկին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանն էր։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները և ՀՀ պարեկային ծառայողները Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային 42 միջոց։

Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք։ Այդ խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով ՏՄ կողմից վերահսկողության հետ միաժամանակ շարունակվել են նաև կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում