ԳԳոհար Սարգսյան

Առանց կացության կարգավիճակի օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է վարչական պատասխանատվություն. ԱԱՏՄ

Առանց կացության կարգավիճակի օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է վարչական պատասխանատվություն. ԱԱՏՄ

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիներ ընդգրկվում են ՀՀ աշխատաշուկայում և, կարևորելով վերջիններիս աշխատանքային իրավունքների իրազեկվածությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները:

Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։

Առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը`  անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից։

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով։

Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

Աշխատողները, այդ թվում՝ օտարերկրացի աշխատողներն, աշխատանքի անցնելիս պետք է ունենան աշխատանքային պայմանագիր, ինչի առկայությունը պատկան մարմիններին հնարավորություն կտա ապահովելու աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում