Արաքսավանի նոր պոմպակայանը ոռոգելու է 60 հեկտար հողատարածք

ՌՌոզա Խաչատրյան

Ատոմ Թադևոսյան (Արաքսավան համայնքի ղեկավար) - էս հատվածներում ինքը չի կարողանում ջուր մատակարարել տվյալ տարածքներին, որովհետև կա ռելիեֆային անհարթություն: Էս մասը գտնվում է բարձրադիր գոտում, իսկ խողովակաշարը ցածրադիր

Շուտով այս խնդիրը կլուծվի: Համայնքում կառուցվում է նոր պոմպակայան, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի բարձրադիր հատվածներն էլ ոռոգման ջուր ունենան:

Ատոմ Թադևոսյան - Պոմպակայանը տեղադրվելու է Արաքսավան-Հովտաշեն սահմանային գլխամասում, և 500 մ երկարությամբ խողովակաշար անցնելու է դրենաժով, ոռոգելու է 60 հա հողատարածք, որը 30 տարիների ընթացքում ընդհանրապես ոռոգում չի իրականացվել կամ իրականացվել է մասնակի

Համայնքում նոր պոմպակայան կառուցելու հարցում օգնում է ոչ միայն պետությունը, այլև Ճապոնիայի դեսպանատունն ու «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը:

Լիանա Եսայան («Եվրասիա» ՀԿ գլխավոր տնօրեն) - Մշակեցինք համատեղ ծրագիրը, դիմեցինք Ճապոնիայի դեսպանատանը և ստացանք դրամաշնորհային աջակցություն հիմնախնդիրը լուծելու համար: 01.26-ֆինանսավորումը կազմել է 61 մլն դրամ, որի 80 տոկոսը՝ 42 մլնը տրամադրում է Ճապոնիայի դեսպանատունը, մոտ 7մլն-ի կարգի տրամադրում է հասարակական կազմակերպությունը, իսկ մնացած մասը՝ համայնքը

Արաքսավանը Արարատի մարզի միակ համայնքը չէ, որտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն առնչվում են ոռոգման ջրի խնդրին:

Վարդան Սաֆարյան (Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) - Մյուս համայնքներում ոռոգման ցանցի նորոգման ծրագրեր են իրականացվում, շուրջ 11 ծրագիր ունենք այդպիսի, որոնք բոլորն էլ գրեթե ընթացքի մեջ են, հուսով ենք դրանք որոշ չափով ոռոգման ջրերի օպտիմալ կառավարմանը կխթանի

Խորհրդային տարիներին այստեղ հին պոմպակայան է եղել, Սովետական միության փլուզումից հետո այն դադարել է աշխատել՝ հարակից հողատարածքներն անմշակ թողնելով:

Գեղամ Օհանյան (Արաքսավանի բնակիչ) - Մենք շատ ենք ուրախանում, որովհետև 60 հա թիվ է մեր գյուղի համար, որովհետև մեր գյուղն ընդամենը 262 հա հողատարածք ունի, որից 30-ը տնամերձ է, 230-նն է մնում, պատկերացրեք, որ 60 հա ջրովի ավելանա, ուրեմն գյուղը կբարգավաճի, կաճի, ժողովրդի վիճակն էլ կլավանա

Կառուցվող շենքում կտեղադրվի 3մ բարձրությամբ իտալական երկու պոմպ, որոնք կօգնեն լուծել նաև 64 սեփականատիրոջ և համայանքային հողերը վարձակալությամբ տնօրինող 12 ընտանիքի ոռոգման ջրի խնդիր:

Լիանա Եսայան - Պոմպակայանը կառուցված է այնպիսի չափերի, որ հնարավորություն կտա համալրել պոմպերի քանակը և ֆոնդ կստեղծվի, որի շրջանակում համայնքը կկարողանա շարունակել և 4-5 տարվա ընթացքում լուծել ոռոգման մասով մյուս խնդիրները

Նաև կառուցվում է 580 մ երկարությամբ ոռոգման ցանց, որը տարիների ընթացքում շարքից դուրս էր եկել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում