ԱԱրսեն Մկրտչյան

Միջին նորոգման աշխատանքներ Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում
Հ-45 /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում (կմ 0+000-կմ 3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։  
 
Ճանապարհն անցնում է Շաքի, Սիսիան, Դաստակերտ բնակավայրերի մոտով և ունի ինտենսիվ երթևեկություն։ Մինչ նորոգումը այն գտնվում էր անբարեկարգ վիճակում, ամբողջ ճանապարհահատվածում առկա էին ցանցաձև ճաքեր։
 
Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, ֆրեզավորում, հիմքի հարթեցում, ամբողջ ճանապարհի երկարությամբ տեղադրվել է վերին շերտի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, կառուցվում են մուտքերը, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Աշխատանքների ընթացքում նորոգման որակը ստուգելու նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում, որոշելով ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն։
 
Նշված հատվածում աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ։
 
Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում