ԳԳայանե Թամամյան

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացվել է «Տոկունություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Արցախին

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացվել է «Տոկունություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Արցախին

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Le 148 մշակութային կենտրոնում Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի 2021 թ. թանգարանային գիշերվա շրջանակներում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

 

Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։

 

Ցուցահանդեսը, որն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը, ներկայացնում է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արհավիրքները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում