ԱԱրման Գալոյան

Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ:

«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է,  որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով և ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգևոր և ազգային արժեքների զարգացման»,- ասված է Ալեն Սիմոնյանի ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում