ԼԼիլիթ Գասպարյան

ՊԵԿ-ում վերապատրաստման դասընթաց է անցկացվել Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում

ՊԵԿ-ում վերապատրաստման դասընթաց է անցկացվել Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է վերապատրաստման դասընթաց` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում։

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Դասընթացի նպատակն էր Համատեղ վերահսկման ստորաբաժանման ձևավորմանն ու դրա կարողությունների զարգացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Հունիսի 16-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանը  միացել է Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված Համատեղ վերահսկման ստորաբաժանում։

Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ և ՀՄԿ կողմից համատեղ մշակված հատուկ հավելվածի ներդրում, որը լիազորված մուտք ունեցողների համար օպերատիվ-տեղեկատվական հարթակ է՝ ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուղարկելու նպատակով:

Ծրագիրը համատեղում է անդամ պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները՝ ուժեղացնելու համար բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, բարելավելու համար տեղեկությունների համակարգման և վերլուծության ընթացակարգերը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում