Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը Լոռիում է

ՄՄարիա Գաբրիելյան

Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ հանդիսատեսին, մեկըч դերասաններին, մյուսն էլ՝ Արցախի հեռավոր գյուղը շենացնող երկու նորածիններին:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը՝ Նարինե Աբգարյանի վեպի հիման վրա, Կարինե Քոչարյանի բեմադրությամբ:

Արամ Գրիգորյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Շատ տպավորված ենք, շատ հրաշալի բեմադրություն էր:

Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել Արցախում: Այն հասցրել են ներկայացնել նաև Հայաստանի մի շարք մարզերում:

Կարինե Քոչարյան (ներկայացման ռեժիսոր) - Նպատակս էր վշտից քարացած այս մարդկանց, ինչպես ասում են, մի քիչ հույս տալ, հանել այդ վիճակից:

Ներկայացումը տառապանքների միջով անցած մարդկանց հոգու հզորության, կորուստների ու վերածննդի մասին է: Նյու Յորքից ժամանած ռեժիսորը փորձում է ցույց տալ, որ անցյալ տարվա արհավիրքից հետո Արցախը շարունակում է ապրել:
 
Կարինե Քոչարյան - Բացի նրանից, որ հանդիսատեսը կծանոթանա ու կտեսնի Արցախը, Արցախի բարբառը կլսի և այլն, ներկայացումը հանդիսատեսին կտա նաև այն, որ նրանք հասկանան, որ մեր սարեր մեջ կորած գյուղերը մեր ինքնությունն են:

44-օրյա պատերազմից հետո Արցախյան թատերախումբն առաջին անգամ է հյուրախաղերով հանդես գալիս Հայաստանի մարզերում: Կմասնակցեն նաև «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնին:

Մտադիր են «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությունը ներկայացնել նաև միջազգային բեմերում:

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում