ԼԼիլիթ Գասպարյան

Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պատվաստումների համար

Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պատվաստումների համար

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պատվաստումների համար:

 
ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար:
 

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ:

 
Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են COVID-19-ի համավարակի կանխարգելման համար՝ «Դելտա» տարբերակի տարածման համատեքստում: 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում