ԳԳևորգ Թոսունյան

Պարեկայինները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգ են հայտնաբերել

Պարեկայինները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգ են հայտնաբերել

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23.35-ին, պարեկային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկից, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 42-ամյա տղամարդուն՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։

Տղամարդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «AKC 366» տիպի ողորկափող ինքնաձիգ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում