Հերացու փողոցում պարեկների ծառայության շնորհիվ գրեթե վերացել են խցանումները

ԱԱրման Գալոյան

Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցների խաչմերուկներում առավոտյան և երեկոյան ժամերին կարելի է տեսնել պարեկային ծառայության ոստիկանների աշխատանքը: Նրանք կարգավորում են երթևեկությունը փողոցները խցանումներից հնարավորինս զերծ պահելու համար։

Խցանումներով հայտնի հատվածներից մեկն էլ Հերացու փողոցն է։ Այստեղ են կենտրոնացած մի քանի բժշկական հաստատություններ և ուսումնական կենտրոններ։ Տևական ժամանակ է, ինչ այս հատվածում գրեթե չենք հանդիպում խցանումների, քանի որ այստեղ նույնպես առավոտյան ժամերին աշխատում է պարեկային կարգախումբ։

Հարգելի՛ վարորդներ, մեքենաները կայանեք թույլատրված հատվածներում և մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում