Հոկտեմբերի 2-3-ը առցանց ձևաչափով տեղի կունենա ՆԱՍԱ-ի միջազգային Տիեզերական հավելվածների մրցույթը։
Մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալները և կազմակերպիչներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, X-TECH ընկերությունը և ISTC հիմնադրամը։
Կայքի միջոցով, 48 ժամվա ընթացքում, ամբողջ աշխարհից մասնակիցները կկարողանան ստեղծել վիրտուալ թիմեր, միջոցառման մասնակիցների, ինչպես նաև NASA ու այլ տիեզերական գործակալությունների փորձագետների հետ անցկացնել քննարկումներ և ներկայացնել իրենց նախագծերը:
Այս տարի առանձնացվել են 29 մարտահրավերներ 11 դասակարգերում.
• Արհեստական բանականություն /Մեքենայական ուսուցում
• Տվյալների կառավարում
• Հավելվածներ
• Խաղեր
• Համակարգչային ծրագրեր
• Գիտական հավելվածներ
• Լուսին
• Ռիսկ
• Տիեզերական ճանապարհորդություն
• Երիտասարդական նախագծեր
Մրցույթի աշխատանքային լեզուն ագլերենն է։ Հաղթելու դեպքում հնարավորություն կունենաք այն ներկայացնել NASA Global Awards-ին` մրցելու այլ երկրների հաղթողների հետ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ստորև ներկայացված երկու հղումներով՝
1. https://forms.gle/QJVpsK73WjcU4tKj7,
2. https://2021.spaceappschallenge.org/locations/yerevan/։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։










