ԱԱրման Գալոյան

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ընդլայնվելու է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ընդլայնվելու է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 1-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում ընդլայնել պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ՝ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:  Նշվել է, որ նախագծի ընդունումով  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է, ուստի ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը շեշտադրել է օրինագծի կարևորությունը:

Քննարկման և քվեարկության արդյունքում օրինագիծն ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ երկրորդ նստաշրջանի և առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում