ԳԳայանե Թամամյան

Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ մանկական գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրենի հետ

Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ մանկական գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի ներկայացուցիչների, այդ թվում՝  «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրեն Նիկոլայ Սլաբժանինի հետ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն՝ անդրադառնալով  հատուկ տիպի մանկատներում պալեատիվ խնամք ստացող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին առնչվող մի շարք հիմնահարցերի։

Նա ընդգծել է նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականության և խնամատարության ինստիտուտի զարգացման կարևորությունը․ «Նախարարության քաղաքականության հիմքում երեխայի լավագույն շահի՝ նրա ընտանիքում ապրելու և մեծանալու իրավունքի իրացման ապահովումն է։ Մեր նպատակն է երեխաներին վերադարձնել ընտանիք, իսկ անհնարինության դեպքում՝ երեխայի խնամքն ապահովել խնամատար ընտանիքում»։

Նիկոլայ Սլաբժանինը ևս անդրադարձել է խնամատարության ինստիտուտի և որդեգրման գործընթացին առնչվող մի շարք հարցերի․«Մենք ևս կարևորում ենք ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացումը։ Երեխայի համար ընտանիքն առաջնահերթություն է․ մենք դա քաջ գիտակցում ենք և ձգտում, որ յուրաքանչյուր երեխա ընտանիքում մեծանա»։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հօգուտ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում